iPhone 17 Pro-ն հավակնում է դառնալ կրկնակի չիպով առաջին սմարթֆոնն աշխարհում
Նմանատիպ
Թայվանական TSMC ընկերությունը, չնայած վերջերս ունեցած երկու լուրջ խնդիրներին, շարունակում է հետևել երկու չիպանոց iPhone 17 Pro-ի արտադրության նախապատրաստման գրաֆիկին։ Այդ մասին հայտնում է DigiTimes-ը։
Առաջին լուրջ խնդիրը, որին բախվել է Թայվանը, կապված է վերջին 25 տարում տեղի ունեցած ամենաուժգին երկրաշարժի հետ, որը հանգեցրել է TSMC գործարանի խորտակմանը։ Այդ գործարանում էին ընթանում երկու չիպերի վրա աշխատանքները։ Չնայած կրած ահռելի վնասներին, ապահովագրությունը պետք է փոխհատուցի հասցված վնասը և կորսված չիպերը պետք է վերականգնվեն։
Երկրորդ լուրջ խնդիրը բավականին բարձր արժողությամբ չիպերի գործարանի բացումն է ամերիկյան Արիզոնա նահանգում։ Չնայած ԱՄՆ կառավարությունը դրա համար հատկացրել էր 6,6 մլրդ դոլարի դրամաշնորհ, այդուհանդերձ բավականին մեծ ներդրում է արել հենց Ընկերությունը․ երեք գործարանների շինարարության վրա ծախսել է շուրջ 65 մլրդ դոլար։
Այսքանով հանդերձ, փորձագետները համոզված են, որ չնայած դժվարություններին, Ընկերությունը կկարողանա մատակարարել Apple-ի համար նախատեսված չիպերը։
Կրկնակի չիպերի արտադրական հոսքի փորձնական մեկնարկը նախատեսված է 2024թ․ կեսերին, իսկ փոքր մասշտաբի արտադրությունը՝ կսկսվի 2025թ․ երկրորդ եռամսյակում։
Եթե ամեն ինչ կընթանա ըստ պլանավորածի, ապա, ըստ աղբյուրի, iPhone 17 Pro-ն կդառնա կրկնակի չիպով առաջին սմարթֆոնն աշխարհում։ Այս մոդելի մասսայական արտադրությունը նախատեսված է 2025թ․ երրորդ եռամսյակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում