Թուրքիան ծրագրում է Ռուսաստանի և Չինաստանի հետ կառուցել լուսնային կայան
Նմանատիպ
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անատոլի Պետրուկովիչը հայտնել է, որ Թուրքիան հետաքրքրված է Ռուսաստանի և Չինաստանի կողմից նախաձեռնված լուսնային գիտական կայանի ստեղծման նախագծով։
Բացի Թուրքիայից, նախագծին միանալու դիմումներ են ստացվել նաև այլ պետություններից, որոնք հետաքրքրված են տիեզերքում հետազոտությունների զարգացմամբ։
Ռուսաստանը և Չինաստանը ծրագրում են վերոհիշյալ կայանը կյանքի կոչել 2 փուլով՝ սկսած 2025 թվականից։ Նախագիծը ներառում է հետազոտական, էներգետիկ, թռիչքուղու, ուղեծրային և փորձարարական մոդուլների, ինչպես նաև հրամանատարական կենտրոնի և հեռահաղորդակցության կայանների տեղակայում: Ծրագրի հիմնական նպատակը Լուսնի վրա բազմամասնագիտական և բազմակողմանի գիտական հետազոտությունների իրականացումն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում