Վարժական հավաքների ծանուցումներն այսուհետ հրապարակային կլինեն

Վարժական հավաքների ծանուցումներն այսուհետ հրապարակային կլինեն

Վարժական հավաքների ծանուցումը կկատարվի օնլայն, կառավարությունն այսօր ընդունեց նախագիծն ու ուղարկեց Ազգային ժողով՝ հաստատման՝ անհետաձգելի ռեժիմով։

«Ամեն ծանուցում պետական բյուջեի վրա բեռ է, դա ծախս է և հետևաբար, եթե 10 հոգի պետք է հրավիրենք վարժական հավաքի, ինչի՞ ենք 100 ծանուցագիր ուղարկում և, փաստորեն, 10 անգամ ավելի ծախս անում, քան կարող էինք անել։ Բախվում ենք այս իրականության հետ, երբ որ տեսնում ենք, որ ծանուցված համարելու հետ կապված օրենսդրական խութեր են առաջանում, և հիմա էս նախաձեռնության իմաստն այն է, որ քաղաքացու ծանուցված համարելու դե յուրե արձանագրումը դառնա անխուսափելի պրոցես, որը կբերի կոնկրետ արդյունքների»։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փոխանցմամբ՝ քաղաքացու բոլոր հնարավոր միջոցներով ծանուցման պրոցեսը, այդ թվում՝ հրապարակային, ենթադրում է ընդամենը 30 օր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում