Instagram-ում կներդրվի անչափահասներին անցանկալի բովանդակությամբ հաղորդագրություններից պաշտպանելու ֆունկցիա
Նմանատիպ
Instagram սոցիալական ցանցը հայտնել է անչափահաս օգտատերերի պաշտպանության համար նոր ֆունկցիայի ներդրման մասին։ Անչափահասների սեռական ոտնձգություններից պաշտպանելու և ինտիմ բովանդակության տարածումը կանխելու նպատալով այն հաղորդագրությունները, որոնք կպարունակեն մերկ լուսանկարներ, ավտոմատ կերպով «կլղոզվեն»։
Այդ ֆունկցիան կոչված է պաշտպանելու երեխաներին՝ անցանկալի կերպարներից ու խաբեբաներից»,-նշված է սոցիալական ցանցի տարածած մեկնաբանության մեջ։
Նշվում է, որ սեռական ոտնձգության ենթարկելով անչափահասներին՝ նրանց համոզում են ինտիմ լուսանկարներ ուղարկել, հետո սպառնում՝ դրանք հանրայնացնել, եթե հրաժարվեն իրենց պահանջած գումարը վճարել կամ էլ այլ ծառայություն մատուցել։
Անչափահաս օգտատերերի համար Instagram մուտք գործելու դեպքում այդ ֆունկցիան կմիանա ավտոմատ, իսկ չափահասներին կառաջարկվի ակտիվացնել այն։ Բաց տեսարաններով լուսանկարները նախապես «կլղոզվեն», իսկ դրանց ուղարկողներին հնարավոր կլինի արգելափակել։
Բացի այդ, նշվում է, որ աշխատանք է տարվում նաև անցանկալի բովադակությամբ հաղորդագրություններ ուղարկողներին հայտնաբերելու և նրանց հասանելությունն անչափահասներին սահմանափակելու ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում