ԵՄ անդամ երկրներին հնարավորություն է տրվել՝ հրաժարվելու նաև ռուսական սեղմված գազից

ԵՄ անդամ երկրներին հնարավորություն է տրվել՝ հրաժարվելու նաև ռուսական սեղմված գազից

Եվրախորհրդարանը քվեարկել է մի շարք երկրների համար ռուսական ու բելառուսական սեղմված բնական գազի մատակարարումներն «օրինական ճանապարհով» արգելելու օրենքի օգտին։ Ինչպես հաղորդում է   Reuters-ը, դա ենթադրում է, որ Եմ անդամ երկրները կարող են ժամանակավոր արգելել  ռուսական և բելառուսական մատակարարներին՝ ամրագրել խողովակատարերի հզորությունը՝ գազի մատակարարման համար՝ այդ թվում սեղմված բնական գազի։ Այդ կերպ, ըստ ԵՄ-ի, հնարավոր է առհասարակ հրաժարվել ռուսական գազից։

Օրենքը, ըստ աղբյուրի, պետք է ընդունվի ԵՄ անդամ երկրների մեծ մասում։

Նոր կարգավորումը, որն ընդունվել է 447 «կողմ» ձայնով, կուժեղացնի արդար գնագոյացման մեխանիզմը և կայուն էներգամատակարարումը, ինչպես նաև թույլ կտա անդամ պետություններին՝ սահմանափակել ՌԴ-ից և Բելառուսից ներմուծումը։

«Մենք երկրներին տվել ենք իրավական հնարավորություն՝ դադարեցնել Ռուսաստանից գազի ներմուծումը՝ անվտանգային սպառնալիքի առկայության դեպքում, ինչը նրանց հնարավորություն կտա՝ փուլ առ փուլ ազատվելու վտանգավոր մենաշնոհ ունեցողից ունեցած կախվածությունից»,-ասել է ԵՄ պատգամավոր Եժի Բուզեկը։

«Կարգավորումն ուղղված է ռուսական գազի մատակարարումներն արգելափակելու օրինական միջոցի ապահովմանը՝  այն երկրների համար, որոնք դա կցանկանան անել։ Այդուհանդերձ, դեռևս ոչ մի խոշոր ներկրող չի հայտարարել, որ կօգտվի այդ հնարավորությունից»,-գրում է Reuters-ը։

Ռուսաստանը կասեցրել էր խողովակաշարով գազի մատակարարումը դեպի Եվրոպա 2022թ․ ուկրաինական պատերազմից հետո, բայց ռուսական սեղմված բնական գազը շարունակում է մատակարարվել ԵՄ անդամ պետություններին՝ հիմնականում Իսպանիայի, Բելգիայի ու Ֆրանսիայի նավահանգիստներով։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում