Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ. ԱԱԾ-ն
Նմանատիպ
ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով տելագրամյան հաղորդագրույթուններին, որոնք վերաբերում են «Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողություններին»։
«Ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։
Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։
Ըստ նախնական գնահատականի՝ գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել:
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում