Apple-ը M4 պրոցեսորներով կթարմացնի Mac համակարգիչների շարքը

Apple-ը M4 պրոցեսորներով կթարմացնի Mac համակարգիչների շարքը

Apple ընկերությունն իր Mac համակարգիչների շարքը 2024թ․ վերջին կթարմացնի M4 պրոցեսորներով։ Այդ մասին հաղորդում է  Bloomberg -ը։

Mac-երի նոր շարքը կվերազնիվի նաև արհեստական բանակությամբ։

Նոր M4 չիպը կներկայանա առնվազն երեք տարբերակներով՝  Donan, Brava և Hidra անվանումներով։ Առաջինը նախատեսվում է օգտագործել  նախնական մակարդակի MacBook Pro-ներում, MacBook Air և Mac mini-ում, երկրորդը՝ ավելի բարձր դասի MacBook Pro-ում, իսկ երրորդը՝ Mac Pro-ում։

Անցյալ տարի հոկտեմբերին Apple-ը ներկայացրել է M3, M3 Pro և M3 Max չիպերը, իսկ հիմա պատրաստվում է պրոցեսորները ներկայացնել։

M4 Mac-ի աշխատասեղանի համակարգչի տարբերակները կարող են ստանալ մինչև 512 ԳԲ միասնական հիշողություն, ինչը զգալիորեն տարբերվում է ներկայիս՝ 192 ԳԲ սահմանաչափից:

Mac-ի նախատեսում է նաև ավելացնել Neural Engine՝ արհեստական բանականության առաջադրանքների համար միջուկների ավելացված քանակով:

Անցած տարի փետրվարին Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը հայտարարել էր, որ աշխատում են սեփական արհեստական բանականության վրա, իսկ հիմա արդեն կատարված աշխատանքի մասին են հայտարարում։

Mac-ի ողջ շարքը M4 չիպերով կհամալրվի տարեվերջին կամ 2025թ․ սկզբին:

M4 չիպերով սկզբում կթարմացվեն iMac-ը, ցածր դասի 14 դյույմանոց MacBook Pro-ն, բարձրակարգ 14-դյույմանոց MacBook Pro-ն, 16-դյույմանոց MacBook Pro-ն և Mac mini-ն, որին կհաջորդեն 13-դյույմանոց և 15-դյույմանոց MacBook-երը:

Air մոդելները կհայտնվեն 2025-ի գարնանը, Mac Studio-ն՝ 2025-ի կեսերին, իսկ Mac Pro-ն՝ ավելի ուշ՝ 2025-ին:

Mac-երի վաճառքի ծավալը 2022-23 ֆինանսական տարում նվազել է ավելի քան 27 տոկոսով։ Այդ համատեքստում տրամաբանական է, որ Apple-ը պետք է փորձեր նոր շունչ հաղորդել Mac-երին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում