Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը վթարվել է․ կան զոհեր և վիրավորներ

Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը վթարվել է․ կան զոհեր և վիրավորներ

«Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:

Տվյալներն այս պահին ճշգրտվում են:

Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից

Հետևեք մեզ նաև Telegram-ում