Samsung-ը հրաժեշտ է տալիս Իսրայելին

Samsung-ը հրաժեշտ է տալիս Իսրայելին

Հարավկորեական Samsung Next ընկերությունը, որտեղ մեկ հարկի տակ հավաքված են  Samsung-ի բոլոր ներդրումները, որոշում է կայացրել փակել 70 ստարտափ-ծրագրերն ու դուրս գալ իսրայելական շուկայից։

Այդ որոշման պատճառը, ըստ ընկերության, Գազայի վրա Իսրայելի չդադարող գրոհներն են։ Համաձայն BDS շարժման կայքում տեղ գտած հայտարարության՝ անցած տարվա համեմատ Ընկերության եկամուտը նվազել է 56 տոկոսով։

«Իսրայելը, անտեսելով աշխարհի տարբեր կետերից կրակի դադարեցման մասին հնչող հորդորները, շարունակում է ռազմական գործողությունները Գազայում, ինչը կհանգեցնի լուրջ տնտեսական ճգնաժամի»,-Ընկերության մտահոգությունը փոխանցում են լրատվամիջոցները։

Համաշխարհային նշանակության բրենդներն արտադրության ծավալները կրճատելու կամ Իսրայելից դուրս գալու որոշումներ են կայացնում նախ և առաջ՝ Գազայի խաղաղ բնակչության վրա չդադարող գրոհների պատճառով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում