Իրանը գուցե հրաժարվի Իսրայելին պատասխան հարված հասցնելուց
12/04/2024 23:12
Նմանատիպ
Իրանը գուցե հրաժարվեր Սիրիայում իրանական դիվանագիտական օբյեկտների վրա իսրայելական իշխանությունների հարձակման պատասխան հարվածից, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտեր Իսրայելի գրոհը։ Դրա մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչությունը։
«Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիոնիստական ռեժիմին մեղադրեր Դամասկոսում մեր դիվանագիտական հաստատությունների դեմ դատապարտելի ագրեսիվ գործողության համար, այնուհետև մեղավորներին պատասխանատվության ենթարկեր, Իրանի կողմից այս սրիկա ռեժիմին պատժելու անհրաժեշտությունը կարող էր վերանալ»,- ասված է առաքելության X-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում