Զինվորական «ԿԱՄԱԶ» Է վթարի ենթարկվել, կա 2 վիրավոր

Զինվորական «ԿԱՄԱԶ» Է վթարի ենթարկվել, կա 2 վիրավոր

«Հրապարակը» գրում է. «Դեռեւս չէիմք հասցրել ուշքի գալ Սյունիքում զինվորական «Ուրալի» վթարի հետեւանքով ունեցած զոհերի ու վիրավորների լուրից, նոր դեպք է տեղի ունենում այս անգամ 2-րդ բանակային կորպուսում:

«Հրապարակ»-ին հայտնեցին, որ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «Կամազ» է վթարվել, նախնական տվյալներով կա 2 վիրավոր: Մանրամասները ճշտվում է»:

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է, որ զինվորները լուրջ վնասվածքներ չեն ստացել:

«Թեթև մարմնական վնասվածք են ստացել 2 զինծառայող, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում