WhatsApp-ի օգտատերերի մի մասի մոտ սկսել է աշխատել ներկառուցված նեյրոցանցը

WhatsApp-ի օգտատերերի մի մասի մոտ սկսել է աշխատել ներկառուցված նեյրոցանցը

WhatsApp-ի մշակողները սկսել են թեստավորել  Meta AI-ի ( արհեստական բանականության) չաթ-բոտը, որը գտնվում է մեսենջերի մեջ՝ փնտրելու տողում։ Այդ մասին գրում է  WABetaInfo- ն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Meta AI-ի չաթ-բոտը հայտնվել է WhatsApp-ի բետա տարբերակի որոշ օգտատերերի մոտ՝ Android և  iOS համակարգերում։ Նեյրոցանցն ակտիվացնել հնարավոր է որոնման տեղում, բայց դեռևս որոշ անգլալեզու երկրներում։ Բացի այդ, Հնդկաստանից որոշ օգտատերեր կարողացել են գործարկել արհեստական բանականությունը՝ սեղմելով էկանի անկյունում գտնվող պատկերի վրա։

Ըստ ամենայնի՝ մշակողները թեստավորում են չաթ-բոտի ակտիվացման երկու տարբեր մեթոդներ, որպեսզի հասկանան, թե որ տարբերակն է ավելի հարմար։  Բացելով Meta AI-ն՝ օգտատերերը կարող են ծանոթանալ «հուշումներին»՝ պոտենցիալ հարցերի տեսքով, որոնք կարելի է տալ չաթ-բոտին։

Meta-ի կողմից առաջարկվող թեմաները գեներացվում են պատահական սկզբունքով և կապված են WhatsApp-ի ու նրա օգտատերերի հետ։

Չնայած նրան, որ որոնման տողում ներկառուցվել է չաթ-բոտ, օգտատերերը կարող են այդ տողն օգտագործել իր սկբնական նշանակությամբ՝ այսինքն որոնել հաղորդագրություններ, ֆայլեր, կոնտակտներ և այլն։

Դեռևս Meta AI-ի չաթ-բոտը հասանելի է օգտատերերի մի մասին։ Թե երբ արհեստական ինտելեկտը կաշխատի WhatsApp-ի բոլոր օգտատերերի մոտ, դեռևս չի հաղորդվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում