ԱՄՆ-ն Թուրքիային և Չինաստանին խնդրել է համոզել Իրանին՝ հրաժարվել Իսրայելին հարվածելու մտքից

ԱՄՆ-ն Թուրքիային և Չինաստանին խնդրել է համոզել Իրանին՝ հրաժարվել Իսրայելին հարվածելու մտքից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Եվրոպայի իր գործընկերներին կոչ է արել օգտագործել իրենց ազդեցությունը՝ համոզելու Իրանին զերծ մնալ Իսրայելի տարածքին հարվածելուց։

Լրագրողների հետ ունեցած հարցազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն էլ նշել է, որ էսկալացիան չի բխում որևէ մեկի շահերից։ Երկրները պետք է Իրանին կոչ անեն զերծ մնալ էսկալացիայից:

Ըստ Սպիտակ տան հավաստիացումների՝ ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է, որ ներգրավված չէ Դամասկոսում բարձրաստիճան իրանցի զինվորականների դեմ իրականացված ավիահարվածի մեջ։

«Մենք զգուշացրել ենք Իրանին՝ չօգտագործել այս հարձակումը որպես պատրվակ տարածաշրջանում հետագա էսկալացիայի համար», – ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում