Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, ամերիկյան ուժերին հնարավոր հարված հասցնելու մասին
13/04/2024 16:10
Նմանատիպ
Թեհրանը Վաշինգտոնին հաղորդագրություն է փոխանցել, որ եթե միջամտի Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը, ապա տարածաշրջանում ամերիկյան ուժերը հարձակման կենթարկվեն: Այս մասին հայտնում է Աքսիոս պորտալը՝ վկայակոչելով երեք ամերիկյան աղբյուրներ։
«Իրանն այս շաբաթվա սկզբին մի քանի արաբական երկրների միջոցով ուղերձ է փոխանցել Բայդենի վարչակազմին. եթե Միացյալ Նահանգները միջամտի Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողություններին, տարածաշրջանում ամերիկյան ուժերը հարձակման կենթարկվեն», – ասվում է հրատարակության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում