Ոսկու գինը պատմական ռեկորդ է սահմանել
Նմանատիպ
Ոսկու մեկ ունցիայի արժեքը հասել է 2400 դոլարի՝ սահմանելով պատմական նոր ռեկորդ։ Չիկագոյի ապրանքային բորսայի թարմացված տվյալներով՝ թանկարժեք մետաղների մեկ ունցիան վաճառվում է 2425,7 դոլարով։
ActivTrades-ի ավագ վերլուծաբան Ռիկարդո Եվանգելիստան Reuters-ին տված հարցազրույցում պատմել է, որ ներկայումս պահպանվում է գների աճի միտումը՝ անվտանգ ակտիվների պահանջարկի աճի համատեքստում։
Փորձագետի կարծիքով՝ դա պայմանավորված է ներդրողների աճող անհանգստությամբ՝ կապված աշխարհաքաղաքական կոնֆլիկտների էսկալացիայի հետ։
Բացի այդ, ըստ նրա, շուկայի վրա ազդում է նաև չինական տնտեսության աճը։
Freedom Finance Global-ի վերլուծաբան Վիտալի Կոնոնովն էլ РБК-ի հետ զրույցում նշել է, որ արտաքին գործոնների ազդեցությունը շարունակական լինել չի կարող․ «Ըստ ամենայնի՝ ոսկու ֆյուչերսային գնանշումները 10-15 տոկոսով կախված են մակրոտնտեսական ցուցանիշներից։ Եթե ռազմական կոնֆլիկտները դադարեն անհանգստացնել ներդրողներին, «աշխարհաքաղաքական պագևավճարը» ոսկու գնի ձևավորման մեջ կնվազի, բայց այն դեռևս շարունակում է մնալ հիմնական ֆինանսական գործիքը»,-նկատել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում