Ավստրալական ամենախոշոր ավիաընկերությունը՝ Qantas-ը դադարեցրել է Իրանի վրայով թիռչքները

Ավստրալական ամենախոշոր ավիաընկերությունը՝ Qantas-ը դադարեցրել է Իրանի վրայով թիռչքները

Ավստրալական խոշորագույն Qantas ավիաընկերությունը դադարեցրել է Իրանի օդային տարածքով թռիչքները։ Այդ մասին, SBS հեռուստաընկերությանն ասել է ավիաընկերության ներկայացուցիչը։

Մենք ժամանակավոր փոխել ենք թռիչքուղիներրը Պերտից Լոնդոն ուղղությամբ՝ կապված Մերձավոր Արևելքու տիրող վիճակով»,-նշել է նա։ Վերջինս նաև նշել է, որ դեպի Մեծ Բրիտանիյաի մայրաքաղաք թռիչքը, որը նախապես պլանավորած էր Իրանի օդային տարածքով, մոտակա ժամանակներս կիրականացվի Սինգապուրում վայրէջքով։

Ավելի վաղ գերմանական Lufthansa -ն էր հաղորդել մինչև ապրիլի 18-ը դեպի Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթների դադարեցման մասին։ Համաձայն ТАСС գործակալության՝ ավիաընկերությունը դա բացատրել է Մերձավոր Արևելքում տիրող «անվտանգային իրավիճակով»։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերն ապրիլի 1-ին հաղորդել էր Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայում գտնվող Իրանի դեսպանատան վրա հարձակման ժամանակ իրանցի 7ռազմական խորհրդականների սպանության մասին։ Իսրայելը պաշտոնապես կատարվածի պատասխանատվությունը չի ստանձնել, բայց CNN հեռուստաալիքի եթերում իսրայելկանա բանակի ներկայացուցիչը նշել էր, որ Դամասկոսում հարվածի է ենթարկվել ոչ թե դեսպանությունը, Կորպուսի ռազմական օբյեկտը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում