Ջորջ Բուշ կրտսերի եղբայրը հակվում Է մասնակցելու 2016 թվականի նախագահական ընտրություններին

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի նախկին նահանգապետ՝ Ջեբ Բուշը՝ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի եղբայրը, հակվում Է այն բանին, որ իր թեկնածությունն առաջադրի 2016 թվականի նախագահական ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է նրա որդին՝ Ջորջ Պրեսկոտ Բուշը:

Պատասխանելով ABC հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե իր հայրը պատրաստվում Է արդյոք մասնակցել նախագահական մրցավազքին, նա ասել Է, թե դա «ավելի քան հավանական Է»: 2012 թվականին կայացած նախորդ ընտրություններին Ջեբ Բուշը չի մասնակցել:

Պրեսկոտ Բուշի խոսքով՝ եթե իր հայրը որոշի պայքարել Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար, ամբողջ ընտանիքը «100-տոկոսանոց աջակցություն կցուցաբերի նրան»: Մինչդեռ անցյալ տարի ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը՝ Ջորջ Բուշ ավագի կինը, եւ Ջորջ Բուշ կրտսերի մայրը, հայտարարել Է, թե «Ամերիկան արդեն բավականաչափ Բուշ նախագահներ ունեցել Է»:

Ջեբ Բուշից բացի, Հանրապետական կուսակցությունից նախագահական պաշտոնի թեկնածու դառնալու լավ հնարավորություններ ունեն նաեւ Տեխասի նահանգապետ Ռիկ Փերրին, սենատորներ Ռենդ Փոլը, Մարկո Ռուբիոն եւ Թեդ Քրուզը, Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Փոլ Ռայանը եւ Նյու Ջերսիի նահանգի նահանգապետ Քրիս Քրիստին: Վերջինս հոկտեմբերի 26-ին հայտարարել Է, որ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին որոշում կընդունի մինչեւ եկող տարվա սկիզբը:

Դեմոկրատական կուսակցությունից 2016 թվականի նախագահական ընտրություններում առավել հավանական թեկնածուներ են համարվում նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Նրանք նույնպես առայժմ պաշտոնապես չեն հայտարարել, որ մտադիր են իրենց թեկնածություններն առաջադրել նախագահական ընտրություններում:

Ջեբ Բուշը Ֆլորիդայի նահանգապետի պաշտոնն զբաղեցրել Է 1999-ից մինչեւ 2007 թվականը եւ ամենից ավելի մեծ ժողովրդականություն վայելած ղեկավարներից մեկն Էր նահանգի պատմության մեջ: Եթե նա ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը, ապա կարող Է ընտանեկան ավանդույթը շարունակելու շանս ստանալ. նրա ավագ եղբայրը՝ Ջորջ Բուշ կրտսերը, ԱՄՆ-ի 43-րդ նախագահն Էր, իսկ հայրը՝ Ջորջ Բուշ ավագը՝ 41-րդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում