Արցախն ուրացաք, սա գոնե մի ուրացեք․ Բագրատ Սրբազանի կոչը՝ Ոսկեպարի հավաքի ժամանակ

Արցախն ուրացաք, սա գոնե մի ուրացեք․ Բագրատ Սրբազանի կոչը՝ Ոսկեպարի հավաքի ժամանակ

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ոսկեպարում հավաքի ժամանակ կոչ ուղղեց բոլորին, իրեն հայ զգացող յուրաքանչյուր մարդու․

«Դիմում եմ նախկին և ներկա բոլոր զինվորականներին, նախկին և ներկա բոլոր դիվանագետներին, նախկին և ներկա մշակույթի բոլոր գործիչներին, ինչպես նաև ինձ անձնապես ճանաչող մարդկանց

Չկա՛ ժամանակ լավ մարդ լինելու, վատ մարդ լինելու․ լավամարդի, վատամարդի ժամանակ չկա։

Ժամանակն է որպեսզի իրեն հայ զգացող յուրաքանչյուր մարդ իր վերաբերմունքը արտահայտի այս ապօրինի սահմանազատման և սահմանագծման նկատմամբ։
Շատ մարդիկ են մեծ-մեծ խոսել, որ այս տարածքները չեն հանձնելու։ Արցախի մասին դեռ չեմ խոսում, մեր չքնաղ հայրենիքի մասին։

Հետևաբար, զինվորականներ, դիվանագետներ, բժիշկներ, մշակույթի գործիչներ,  ոստիկաններ, որոնց ավագ ընկերներն այ էստեղ, այս ճանապարհի վրա նահատակվել են․ բոլորդ, բոլոր ոլորտների ներկայացուցիչներ՝ անվտանգության ծառայողներ, փաստաբաններ, բոլորդ՝ անհատապես, թե հավաքականապես, ձեր դիրքորոշումը հայտնեք։ «Այո»-ն այո թող լինի, «ոչ»-ն էլ՝ ոչ, բայց հայտնեք։

Չունե՞ք հայրենիք՝ գոյություն չունեք մեր կյանքում։

Արցախն ուրացաք, սա գոնե մի ուրացեք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում