Իսրայելի նկատմամբ «ճշմարիտ խոստում» գործողությունը կատարվել է, շարունակելու մտադրություն չկա. Իրանի ԶՈւ ԳՇ պետ

Իսրայելի նկատմամբ «ճշմարիտ խոստում» գործողությունը կատարվել է, շարունակելու մտադրություն չկա. Իրանի ԶՈւ ԳՇ պետ

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, մեկնաբանելով Իրանի գիշերային հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է, որ իրենք այս գործողությունը դիտարկում են որպես պատասխան Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսության ռմբակոծությանը և իրենց տեսանկյունից այն ավարտվել է, այն շարունակելու մտադրություն չկա:

«Բայց եթե սիոնիստական ռեժիմը որևէ քայլ ձեռնարկի նաև մեր դեմ, մեր հողի վրա կամ Սիրիայում կամ այլ երկրում մեզ պատկանող օբյեկտներում, մեր հաջորդ գործողությունն ավելի մեծ կլինի», – նախազգուշացրել է Բաղերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում