Միացյալ Թագավորությունը քննարկում է Հայաստան անօրինական միգրանտներ ուղարկելու հարցը
Նմանատիպ
Միացյալ Թագավորությունը բանակցություններ է վարում Հայաստանի, Կոտ դ’ Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ՝ անօրինական միգրանտներ ուղարկելու հետ կապված: Նախատեսվում է օգտագործել այն նույն սխեման, որի շուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերվել Ռուանդայի հետ։
Այս մասին հաղորդում է The Times-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության փաստաթղթերը:
Հայկական կողմի հետ բանակցությունները սկսվել էին դեռևս 2023թ. սեպտեմբերին, սակայն առաջընթաց դեռևս չի գրանցվել։
Նշվում է, որ բրիտանական իշխանությունները դիմել են նաև Էկվադորին, Պարագվային, Պերուին, Բրազիլիային և Կոլումբիային, սակայն պարզվել է, որ նրանք «պակաս հետաքրքրված են» առաջարկվող գործարքով:
Կաբո-Վերդեն, Սենեգալը, Տանզանիան, Տոգոն, Անգոլան և Սիեռա Լեոնեն «ընդգրկվել են պահուստային ցուցակում» այն դեպքում, եթե չհաջողվի պայմանավորվել այլ երկրների հետ: Ընդ որում, Մարոկկոն, Թունիսը, Նամիբիան և Գամբիան «ակնհայտորեն հրաժարվել են» այդ հարցի շուրջ քննարկումների մեջ մտնել, նշում է պարբերականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում