Աչաջրեցի հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները որդու հիշատակին եկեղեցի են կառուցել
15/04/2024 12:59
Նմանատիպ
Աչաջրեցի նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները որդու հիշատակին եկեղեցի են կառուցել Աչաջրի սրտում։ Ապրիլի 14-ին եկեղեցու բակում ծառատունկ էր կազմակերպվել։ Անվանական ծառեր տնկվեցին եկեղեցու շուրջը։
Եկեղեցին կենսական նշանակություն ունի Աչաջուր համայնքի համար, քանի որ գյուղի ներսում գործող եկեղեցի չկա։
Հերոս Շիրակի երազանքն էր եղել՝ եկեղեցի ունենալ գյուղում։ Երազանքն իրագործեցին ծնողներն՝ իրենց միջոցներով։ Եկեղեցու օծումը տեղի կունենա հունիսի 6-ին՝ Շիրակի ծննդյան օրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում