Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի ղեկավարները կապ են հաստատել ընտանիքների հետ
15/04/2024 13:25
Նմանատիպ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ղեկավարներին։ Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների անդամների հետ։
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակին։
Բաքվում ապօրինաբար անազատության մեջ են պահվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում