Մարդկությունն ունի մի քանի տասնամյակ՝ կայուն էներգիային անցնելու համար․ Մասկ

Մարդկությունն ունի մի քանի տասնամյակ՝ կայուն էներգիային անցնելու համար․ Մասկ

Մարդկությունն ունի մի քանի տասնամյակ՝ կայուն էներգիային անցնելու համար։ Այդ մասին, X-ի իր էջում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։

Նա, արձագանքելով կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի Շրջանակային կոնվենցիայի մասին Սելմոն Սիլի հնչեցրած մտքին՝ առ այն, որ մարդկությունն ընդամենը երկու տարի ունի՝ գլոբալ տաքացման լրջագույն հետևանքները կանխելու համար, ասել է․ « Դա այդպես չէ։ Մարդկությունը պետք է անցում կատարի կայուն էներգիային՝ որքան հնարավոր է շուտ, բայց դրա համար մենք ունենք նվազագույնը մի քանի տասնամյակ»։

Մասկը հանդիսանում է SpaceX ընկերության սեփականատերը, որի նպատակը տիեզերքի յուրացումն է։ Վերջերս միլիարդատերը մեծ ելույթ է ունեցել, որտեղ խոսել է Մարսի գաղութացման ծրագրի մասին։ Նրա խոսքով՝ դրա համար հիմք կհանդիսանա Starship 3 հրթիռը։Այն համալրված է նոր սենդի Raptor շարժիչով, որի շնորհիվ հրթիռը կարող է տեղափոխել մինչև 200 տոննա բեռ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում