Հոնկոնգում գործելու թույլտվություն են ստացել առաջին սպոտային ֆոնդերը

Հոնկոնգում գործելու թույլտվություն են ստացել առաջին սպոտային ֆոնդերը

Հոնկոնգում մի քանի ֆինանսական ընկերությունների կառավարիչներ միանգամից հաղորդել են  բիթքոյինի և Ethereum-ի համար սպոտային ֆոնդերի թողարկման մասին։ Այդ մասին գրում է Reuters-ը։

Ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ հունվարին թողարկել են նմանատիպ ֆոնդեր բացառապես բիթքոյինի համար, հոնկոնգյան ընկերությունները ֆոնդերը թողարկել են միանգամից երկու կրիպտոարժույթների համար։

Այսպես կոչված սպոտային ETF-ները, ֆյուչերսայինների համեմատ, որոնք արդեն կային Հոնկոնգում, ենթադրում են բազային ակտիվների մատակարարում, այսինքն՝ կրիպտոարժույթների ուղիղ գնում։

Ակտիվների կառավարմամբ զբաղվող չինական China Asset Management խոշոր ընկերությունը հաղորդել է, որ իր հոնկոնգյան ստորաբաժանումը Հոնկոնգի արժեթղթերի ու ֆյուչերսների հանձնաժողովից առաջարկված գործունեության համար ստացել է թույլտվություն։ Ընկերությունը պլանավորում է բիթքոյինով թողարկել սպոտային ETF կրիպտոարժույթը։

Harvest Global Investments -ի կողմից ներկայացված ևս երկու սպոտային կրիպտոարժույթներ հաստատվել են SFC-ի կողմից։ Ընկերության գործընկերը կդառնա OSL-ն։

Կրիպտոարժույթների նկատմամբ առկա խիստ սահմանափակումների պատճառով Չինաստանում ակտիվների կառավարիչները չեն կարող տեղացի հաճախորդներին կրիպտոարժութային ETF առաջարկել։ բայց և Հոնկոնգում արդեն գրանցված են մի քանի ֆյուչերսային կրիպտոարժութային ETF-ներ։

2023թ․ Հոնկոնգում  պաշտոնապես թողարկվել է կրիպտոարժութային առևտրային հարթակի լիցենզավորման ռեժիմ, որը թույլ կտա լիցենզիա ունեցող բորսաներին առևտրային ծառայություններ առաջարկել տարբեր ներդրողների։

Հոնկոնգի իշխանությունները համապատասխան լիցենզիաներ են տվել երկու հարթակների՝ HashKey-ին և OSL-ին։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում