Բավ է պատերազմը, բավ են հարձակումները, բավ է բռնությունը․ այո երկխոսությանը, այո խաղաղությանը․ Հռոմի Պապ
Նմանատիպ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Իրանի գործողություններից հետո Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման կապակցությամբ և կարգավորման կոչ արել:
«Ես աղոթքով և մտահոգությամբ հետևում եմ Մերձավոր Արևելքում իրադարձություններին, որտեղ իրավիճակը Իսրայելում վատթարացել է Իրանի գործողությունների պատճառով, ես կոչ եմ անում դադարեցնել ցանկացած քայլ, որը կարող է նպաստել բռնության վատթարացմանը և ամբողջ տարածաշրջանը ներգրավելու վտանգ ներկայացնել»,- ասաց նա Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածների համար ավանդական կիրակնօրյա քարոզից հետո։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է Իրանին և Իսրայելին խուսափել գործողություններից, որոնք կարող են սնուցել «բռնության պարույրը» Մերձավոր Արևելքում՝ այն ներքաշելով ավելի ավելի խորը հակամարտության մեջ:
«Բավ է պատերազմը, բավ են հարձակումները, բավ է բռնությունը: Այո երկխոսությանը, այո խաղաղությանը», – ասել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում ուխտավորներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում