Ոչ ոք համարձակություն չունի ժողովրդին ասելու, որ Փաշինյանին հեռացնելուց հետո էլ խաղաղություն չի լինի

Ոչ ոք համարձակություն չունի ժողովրդին ասելու, որ Փաշինյանին հեռացնելուց հետո էլ խաղաղություն չի լինի

Փաշինյանը թուրք-ադրբեջանական քաղաքականություն է իրականացնում, տարօրինակ է, որ դեռ «եղեռն» ու «կոտորած» բառերն օգտագործում է։ Նա ուզում է, որ մենք ապագայի հանդեպ երազանք ու նպատակ չունենանք։ Ասում է՝ մի կտոր հաց վաստակեք, պոմիդոր աճեցրեք, Թուրքիայի ողորմածության տակ ապրեք՝ առանց նպատակի, ապագայի ու անցյալի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Շուտով «կոտորած» ու «եղեռն» բառն էլ չի օգտագործվի, նոր բառ կհնարեն, կասեն՝ պետք է քննենք, հասկանանք, կարող է հայե՞րն են իրենց այնդպես պահել, կարող է ազգամիջյա՞ն վեճ է։ 5000 տղաներին հիշելն էլ է ցավի գեներացում համարվելո՞ւ, մոռանա՞նք, ասենք՝ արտաքին ազդեցությամբ է եղել, պետք չէ հիշել, սա կեղտոտ սցենարի իրագործում է»,- ընդգծեց քաղաքագետը։

Անդրադառնալով այս գործընթացները կանխելու հնարավորություններին՝ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ ժողովուրդը պետք է իմանա՝ իշխանությունն ում է փոխանցում և ինչ լուծումներ են առաջարկվում․ «Քաղաքական ուժերից ոչ մեկ չունի համարձակություն ժողովրդին ճշմատությունն ասելու, որ Փաշինյանին հեռացնելուց հետո խաղաղություն չի լինելու, պետք է պայքարենք, ինչը երկարատև աշխատանք է։ Ամեն տարի մի կտոր հող պետք է տա՞նք, դա՞ է խաղաղությունը, պետք է մեկ անգամ կռվել, ժողովուրդը պատրաստ է կռվի, միայն թե պետք է իշխանություն, որը չի դավաճանի՝ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ եղավ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում