OpenAI-ն ընդարձակում է աշխարհագրությունը․ գրասենյակ է բացվել Ճապոնիայում
16/04/2024 11:18
Նմանատիպ
ChatGPT նեյրոցանցը մշակած OpenAI ընկերությունը գրասենյակ է բացել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ Այն Ասիայում այդ ընկերության առաջին ներկայացուցչությունն է։ Այդ մասին ասված է OpenAI-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Միջազգային մակարդակով մեր գործունեությունն ընդլայնվում է և նոր գրասենյակ ենք բացում Տոկիոյում։ Մենք ձգտում ենք համագործակցել Ճապոնիայի կառավարության հետ, տեղական բիզնեսների, ինչպես նաև հետազոտական ինստիտուտների հետ՝ արհեստական ինտելեկտի անվտանգ գործիքներ մշակելու նպատակով, որոնք կբավարարեն Ճապոնիայի յուրահատուկ պահանջմունքներն ու նոր հնարավորություններ կբացեն։ Ասիական տարածաշրջանում մեր առաջին օֆիսը որոշել ենq բացել Տոկիոյում՝ հաշվի առնելով տեխնոլոգիայի ոլորտում Ճապոնիայի առաջատար դիրքը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում