Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ ինքնաթիռ կարտադրեն
16/04/2024 13:07
Նմանատիպ
Ռուսաստանն ու Բելառուսը պայմանավորվել են համատեղ արտադրել թեթև տեսակի ինքնաթիռ և ճանաչել միմայնց էլեկտրոնյաին ստորագրությունները։ Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։
Երկշարժիչ թեթև բազմաֆունցիոնալ «Освей» ինքնաթիռ արտադրելու մասին միջկառավարական համաձայնագրերը կնքվել են երկու երկրների վարչապետերի բանակցությունների արդյունքում։
ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Մաքսուտ Շադաևն ու Բելառուսի կապի և տեղեկատվության նախարար Կոնստանտին Շուլգանն էլ ստորագրել են միմյանց էլեկտրոնային ստորագրությունները ճանաչելու կարգի մասին փաստաթուղթը։
Երեկ հաստատվել է նաև Ռուսաստանի ներդրումային ակտիվությունը Բելառուսում խթանելու միջոցառումների ծրագիրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում