Դուբայում թողարկել են ոսկյա թղթադրամներ
Նմանատիպ
Դուբայում թողարկվել է 24 կարատանոց 0,1 գրամ ոսկի պարունակող թղթադրամներ, որոնց վրա պատկերված են Դուբայի տեսարժան վայրերը։ Ինչպես և բոլոր թղթադրամները, դրանք ևս ունեն սերիական համար, բայց վճարային միջոց չեն հանդիսանում։ Թողարկված արժեթղթերն ունեն հուշանվերային նշանակություն։
«Ոսկյա փողերի» հեղինակը ոսկերիչ Ռախուլ Սահարն է։
24 կարատանոց ոսկուց պատրաստված արժեթղթերը նորագույն արտադրական գործընթացների կիրառմամբ են ստացվել։
Արժեթղթերի ինքնատիպությունն այն է, որ մի կողմից թվում է թե ձեռքիդ սովորական հաստ թուղթ է, բայց աներևակայելի գեղեցիկ, մյուս կողմից էլ ոսկին, որ առկա է թղթադրամի պարունակության մեջ, ցանկացած պահի կարող է կրկին հանվել։
Արժեթղթերը հասանելի են Dian Jewellery և Shantilal Jewellers խանութներում, ինչպես նաև Դուբայի ոսկու շուկայում։ Դրանք հնարավոր է նաև ձեռք բերել օնլայն՝ Dian Jewellery հարթակից։
Մեկ թղթադրամն արժե մոտավորապես 40 եվրո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում