Եվրոպան պետք է մեզ շնորհակալություն հայտնի զսպվածության համար․ Իրանի ԱԳՆ
Նմանատիպ
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Իսրայելի դաշնակիցներին կոչ է արել ըստ արժանվույնս գնահատել Թեհրանի գործողությունների համաչափությունը՝ ի պատասխան Իսրայելի օդուժի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսության հրթիռակոծմանը, ինչպես նաև նախազգուշացնել հրեական պետությանը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նրա հետագա գործողությունների հետևանքների մասին։
«Մեր խորհուրդը Իսրայելի բոլոր դաշնակիցներին՝ գնահատեք Իրանի պատասխան գործողությունների համաչափությունը։ Իրանի հասցեին անպատշաճ խոսքեր օգտագործելու փոխարեն զգուշացրեք Իսրայելին, որ նրա հետագա չարամիտ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան»,- ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Քանանին առանձին կոչով դիմել է եվրոպական երկրներին՝ նրանց կոչ անելով Իսրայելին աջակցելու փոխարեն՝ շնորհակալություն հայտնել Իրանին զսպվածության ու համբերատարության համար։
«Եվրոպական երկրները պետք է նկատի ունենան, որ Իրանի գործողությունները բացարձակապես օրինական են և տրամաբանական»,- ասել է նա։
Նասեր Քանանին հայտարարել է նաև, որ եվրոպական երկրներն ամբողջ աշխարհին պետք է պատասխանեն՝ ինչ են արել իրենք՝ կանգնեցնելու համար Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում․
«Ամենախելացի բանը, որ կարող են անել այդ երկրների կառավարությունները, այն երկրների կողքին լինելն է, որոնք կառուցողական դեր են խաղում խաղաղության և անվտանգության հաստատման գործում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում