Տելեգրամում արդեն հնարավոր է ստիկերներ ստեղծել՝ առանց մեսենջերից դուրս գալու
Նմանատիպ
Տելեգրամի օգտատերերն արդեն կարող են սեփական ստիկերները ստեղծել մեսենջերում՝ առանց նկարների խմբագրման լրացուցիչ ծրագրերի։ Այդ մասին հայտարարել է հավելվածի հիմնադիր Պավել Դուրովը։ Կարելի է ընտրել ցանկացած լուսանկար և նրան ավելացնել գրություն, նկար, սմայլիկ և այլն, որոնք կան հարթակում։
Նոր ստիկեր ստեղծելու համար պետք է սեղմել այդ պատկերով ստեղնին՝ համապատասխան տողում, որից հետո հայտնվող պանելում սեղմել «+»՝ խմբագրման հատված անցնելու համար։
Ստիկերների հարթակը Տելեգրամում առկա է 2015 թվականից։
Տելեգրամի հիմնադիրը հայտնել է ևս 16 նոր ֆունցիաների մասին, որոնք կներկայացվեն ապրիլին։
Դրանց մեծ մասն արդեն ներառված են Տելեգրամի վերջին տարբերակում, բայց դրանց մասին ես կասեմ ավելի ուշ»,-ասել է նա։
Դուրովը հայտնել է, որ 2024թ․ նկատվել է «դրամական դրական հոսք»։ Մարտի 31-ից հավելվածն ավելի քան 1000 բաժանորդ ունեցող ալիքների սեփականատերերի համար ստեղծել է մոնետիզացիայի հնարավորություն։
Մարտին Financial Times-ին տված հարցազրույցում Դուրովը հայտնել էր, որ Տելեգրամի հասույթը, որտեղ երկու տարի առաջ թողարկել են պրեմիում օգտահաշիվներ և գովազդ, հասնում է հարյուրավոր դոլարների։ Նրա գնահատմամբ՝ մեսենջերը եկամտաբեր կարող է դառնալ եթե ոչ 2024թ․, ապա առնվազն հաջորդ տարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում