Առաջին ռուսական GPT նեյրոցանցը հասանելի է օգտատերերին
Նմանատիպ
Սոցիալական մեդիայի վերլուծության համար ստեղծված առաջին ռուսական GPT նեյրոցանցը՝ BrandGPT-ն արդեն հասանելի է օգտատերերին։ Այդ մասին հայտնել է ТАСС- ը՝ հղում անելով Brand Analytics-ին։
«Brand Analytics»-ի օգտատերերին հասանելի է դարձել համակարգի ասիստենտ BrandGPT-ն։Դա առաջին ռուսական համակարգն է, որը հիմնված է խոսքի գեներացման մոդելի վրա՝ նախատեսված սոցիալական մեդիայի արագ վերլուծության համար»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ անկախ վերլուծվող տվյալների ծավալից, BrandGPT -ն դրանք վերլուծում է րոպեների ընթացքում, ձևավորում վերլուծական պատասխաններ՝ տիպային առաջադրանքների համար, որոնք հիմք են հանդիսանում մարքեթինգային հետազոտությունների համար։
BrandGPT-ի նախատիպն առաջին անգամ ներկայացվել է 2023թ․ աշնանը։ Պաշտոնապես ներկայացվելուց առաջ այն թեստավորվել է մոտ 30 ընկերություններում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում