ԱՄՆ-ն չի ցանկանում պшտերազմ Իրանի հետ, բայց ամեն ինչ կանի Իսրայելին պաշտպանելու համար․ Քիրբի
Նմանատիպ
Միացյալ Նահանգները ներգրավված չէ Իրանի օդային հարձակմանը Իսրայելի հնարավոր պատասխանի մշակման մեջ, ասել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք ներգրավված չենք նրանց հնարավոր պատասխանի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում», – ասաց նա Սպիտակ տան ճեպազրույցում:
Քիրբին հավելել է, որ, իր տեղեկություններով, Իսրայելի ռազմական կաբինետը դեռ նման որոշումներ չի կայացրել և շարունակում է քննարկել «իր հաջորդ քայլերը»։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմ տեսնել Իրանի հետ, սակայն ամեն ինչ կանի Իսրայելը պաշտպանելու համար։
«Մենք չենք ցանկանում պատերազմ Իրանի հետ: Մենք չենք ցանկանում տեսնել տարածաշրջանային հակամարտության ընդլայնում: Մենք կանենք այն, ինչ պետք է անենք Իսրայելը պաշտպանելու համար», – ասել է Քիրբին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում