Tesla-ի բաժնետոմսերը վերջին երեք ամսում արժեզրկվել են 31 տոկոսով
Նմանատիպ
Tesla-ի գնանշումները, համաձայն NASDAQ-ի տվյալների, նվազում են։ Էլեկտրամոբիլ արտադրող ընկերության բաժնետոմսերը սկսել են էժանանալ այն բանից, հետո, երբ հայտնի դարձավ օպտիմալացման նպատակով աշխատակիցների կրճատման մասին։
Հիմա, երբ պատրաստվում ենք մտնել աճի հաջորդ փուլ, չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել ընկերության գործունեության բոլոր ասպեկտներին՝ ծախսերի կրճատման և արտադրողականության բարձրացման առումով»,- CNBC-ի փոխանցմամբ՝ ասել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը։
2024թ․ տարեսկզբից մինչև հիմա Tesla-ի բաժնետոմսերը 31 տոկոսով արժեզրկվել են։ Համաձայն լրատվամիջոցի՝ ընկերության արտարդած մեքենաների ահնդեպ պահանջարկի անկումը պայմանավորված է նաև չինական ավտոարտադրողների ակտիվացմամբ, որոնց իրենց երկրի կառավարությունը սուբսիդավորում է։ Նման մրցակիցներից մեկը՝ BYD ավտոարտադրողը, անցյալ տարի առաջ էր անցել Tesla-ից՝ դառնալով էլեկտրամոբիլների ամենախոշոր վաճառքն իրականացնող ընկերությունն աշխարհում։
Ավելի վաղ Մասկը խոստովանել էր, որ Չինաստանը կարող է դառնալ իր ընկերության ամենալուրջ մրցակիցը։
Որոծ վերլուծաբաններ թերահավատորեն են տրամադրված Tesla-ին։ Oakglen Wealth ներդրումային ընկերությունում, օրինակ, կարծում են, որ ընկերության բաժնետոմսերը չափից շատ բարձր են գնահատվում՝ անընդհատ աճող մրցակցության պայմաններում։ Shard Capital ներդրումային ընկերությունն էլ խորհուրդ է տալիս չշտապել ձեռք բերել էլեկտրամոբիլ արտադրող ընկերությունների բաժնետոմսեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում