Tesla-ի բաժնետոմսերը վերջին երեք ամսում արժեզրկվել են 31 տոկոսով

Tesla-ի բաժնետոմսերը վերջին երեք ամսում արժեզրկվել են 31 տոկոսով

Tesla-ի գնանշումները, համաձայն NASDAQ-ի տվյալների, նվազում են։ Էլեկտրամոբիլ արտադրող ընկերության բաժնետոմսերը սկսել են էժանանալ այն բանից, հետո, երբ հայտնի դարձավ օպտիմալացման նպատակով աշխատակիցների կրճատման մասին։

Հիմա, երբ պատրաստվում ենք մտնել աճի հաջորդ փուլ, չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել ընկերության գործունեության բոլոր ասպեկտներին՝ ծախսերի կրճատման և արտադրողականության բարձրացման առումով»,- CNBC-ի փոխանցմամբ՝ ասել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը։

2024թ․ տարեսկզբից մինչև հիմա  Tesla-ի բաժնետոմսերը 31 տոկոսով արժեզրկվել են։  Համաձայն լրատվամիջոցի՝ ընկերության արտարդած մեքենաների ահնդեպ պահանջարկի անկումը պայմանավորված է  նաև չինական ավտոարտադրողների ակտիվացմամբ, որոնց իրենց երկրի կառավարությունը սուբսիդավորում է։ Նման մրցակիցներից մեկը՝  BYD ավտոարտադրողը, անցյալ տարի առաջ էր անցել Tesla-ից՝ դառնալով էլեկտրամոբիլների ամենախոշոր վաճառքն իրականացնող ընկերությունն աշխարհում։

Ավելի վաղ Մասկը խոստովանել էր, որ Չինաստանը կարող է դառնալ իր ընկերության ամենալուրջ մրցակիցը։

Որոծ վերլուծաբաններ թերահավատորեն են տրամադրված  Tesla-ին։ Oakglen Wealth ներդրումային ընկերությունում, օրինակ, կարծում են, որ ընկերության բաժնետոմսերը չափից շատ բարձր են գնահատվում՝ անընդհատ աճող մրցակցության պայմաններում։ Shard Capital ներդրումային ընկերությունն էլ խորհուրդ է տալիս չշտապել ձեռք բերել էլեկտրամոբիլ արտադրող ընկերությունների բաժնետոմսեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում