YouTube-ը դադարել է աշխատել գովազդներն արգելափակող հավելվածների հետ

YouTube-ը դադարել է աշխատել գովազդներն արգելափակող հավելվածների հետ

YouTube-ն արգելել է տեսանյութերի դիտումն այն հավելվածներում, որոնք արգելափակում են գովազդները։ Նման հաղորդագրություն է հայտնվել Google-ի բլոկում։

YouTube ReVanced մոդիթվայնացված հավելվածների ու նմանատիպ այլ հավելվածների օգտատերերն արդեն չեն կարող բացել տեսանյութերը․ փոխարենը բացված պատուհանում կտեսնեն հետևյալ գրությունը․ «Տվյալ բովանդակությունն անհասանելի է այս հավելվածում»։

«Մենք ուզում ենք ընդգծել, որ մեր պայմանները թույլ չեն տալիս կողմնակի հավելավծներին անջատել գովազդը, քանի որ դա թույլ չի տալիս բովանդակություն ստեղծողներին՝ վարձատրվել դիտումների համար։ Իսկ YouTube-ում գովազդն օգնում է այնտեղ բովանդակություն ստեղծողներին և նպաստում, որ միլիարդավոր մարդիկ՝ ամբողջ աշխարհից, օգտվեն ծառայությունից»,- հայտարարել են YouTube-ի ներկայացուցիչները։

Այն օգտատերերը, որոնք չեն ցանկանում տեսնել գովազդը, խորհուրդ է տրվում միանալ YouTube-ի վճարովի բաժանորդագրությանը՝ YouTube Premium-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում