Էրդողանի անհաջող միջնորդությունը սևծովյան անվտանգային միջանցք ստեղծելու հարցում
17/04/2024 12:18
Նմանատիպ
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնում է, որ վերջերս Ռուսաստանը և Ուկրաինան Թուրքիայի միջնորդությամբ մոտ են եղել Սև ծովում նավերի անվտանգության վերաբերյալ պայմանագրի կնքմանը:
Նշվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ պատրաստվել է ստորագրության մասին հայտարարություն անել մարտի 30-ին, ինչը սակայն տեղի չի ունեցել, քանի որ Ուկրաինան վերջին պահին հրաժարվել է ստորագրելուց:
Գործակալությունը, հղում անելով տեղեկությունն իրեն տրամադրած աղբյուրներին, ընդգծում է, որ Կիևի այդ որոշման պատճառների վերաբերյալ որևէ տեղեկություն առկա չէ:
«Reuters»-ի կողմից տարածվող լուրերը հաստատել է Միացյալ ազգերի կազմակերպության խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
«Մենք դեռ հույս ունենք, որ Սև ծովում նավարկության ազատությունը կգերակայի»,-ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում