Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
17/04/2024 19:18
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք տեսնում ենք, որ վտանգները, որոնք մենք փորձում էինք կանխել վերջին յոթ ամիսների ընթացքում, մեկը մյուսի հետևից իրականանում են։ Միջադեպերը ցույց տվեցին, որ Արևմուտքը չի կատարում իր պարտավորությունները։ Այդուհանդերձ ճիշտ չէր լինի իրավիճակը գնահատել միայն ապրիլի 13-ի գիշերվա իրադարձություններով: Հոկտեմբերի 7-ից Իսրայելի կառավարությունը սադրիչ քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում կրակը բորբոքելու համար»,- ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում:
Նրա խոսքով՝ Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա հարձակումը վերջին կաթիլն էր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում