Microsoft-ը մտնում է Մերձավոր Արևելք
Նմանատիպ
Microsoft ընկերությունը 1,5 միլիարդ դոլար կներդնի Ադու-Դաբի G42-ում։ Ընկերությունները համագործակցելու են արհեստական ինտելեկտի և թվային ենթակառուցվածքների ոլորտում, ըստ այդմ՝ Microsoft-ն առաջին անգամ մուտք կգործի Մերձավոր Արևելք։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։
Ըստ աղբյուրի՝ G42 ընկերությունը, որը ղեկավարում է չինացի գործարար, կիբեռանվտանգության ոլորտում հայտնի Pegasus ընկերության նախկին գլխավոր տնօրեն Պեն Սյաոն, Պեկինի հետ ունեցած կապերի համար խնդիրների առաջ է կանգնել։
Նոյեմբերին New York Times-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի պաշտոնյաներն անհանգստացած են, որ G42-ը կարող է օգտագործվել ամերիկյան տեխնոլոգիաները չինականով փոխարինվելու նպատակով։ Սայոն հերքել է այդ հայտարարություննները՝ դրանք որակելով ապատեղեկատվություն։
Աղբյուրը նշում է, որ G42-ն ու Microsoft-ը պարտավորվել են հարգել միջազգային առևտրի կանոնները։
«Մեր երկու ընկերությունները կաշխատեն միասին ոչ միայն ԱՄԷ-ում, այլև ամեն ինչ կանեն, որ արհեստական ինտելեկտն ու թվային ենթակառուցվածքները հասանելի դառնան այդ առումով անբավարար վիճակում գտնվող երկրներում ևս»,-աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը։
Անցյալ տարի G42-ը ներկայացրել էր արհեստական ինտելեկտով արաբալեզու մոդել՝ «Jais» անունով, որը հասանելի է Microsoft Azure հարթակում։
OpenAI-ի հետ համագործակցության արդյունքում Microsoft-ն անցյալ տարի զգալի աճ ունեցավ։ Այդ հանգամանքը, սակայն, սկսել է անհանգստացնել ամերիկյան և եվրոպական կարգավորողներին․ վերջիններս մտավախություն ունեն, որ Microsoft-ը կարող է չափազանց գերիշխող դիրք գրավել աշխարհում։
Վերջին տարիներին ընկերությունը արհեստական ինտելեկտի ոլորտում մեծ ծավալի ներդրումներ է արել աշխարհի տարբեր կետերում։ Փետրվարին հայտարարվեց արհեստական ինտելեկտով աշխատող ֆրանսիական հայտնի Mistral ստարտափի հետ համագործակցության մասին։
Նույն ամսում Microsoft-ը խոստացել է միլիարդավոր դոլարներ ներդնել Իսպանիայում ու Գերմանիայում իրականացվելիք նախագծերի մեջ։
«Խնդիրն այս նոր դարի մեջ է․ ծնվում է տնտեսության նոր ուղղություն»,- Սմիթը փետրվարին ասել էր CNN-ին տված հարցազրույցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում