«Աերոֆլոտ»-ը վերսկսում է Մոսկվա-Թբիլիսի կանոնավոր չվերթները

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը վեցամյա ընդմիջումից հետո առաջին անգամ վերսկսել է ուղղակի կանոնավոր չվերթները Մոսկվայի եւ Թբիլիսիի միջև:

Ավելի վաղ Ռոսավիացիան, հղում անելով Վրաստանի ԱԳ նախարարության նոտային, հաղորդել էր Մոսկվա-Թբիլիսի և հակառակ ուղղությամբ կանոնավոր օդային հաղորդակցությունը վերականգնելու թույլտվության մասին:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տեղեկատվական կենտրոնում հոկտեմբերի լույս 27-ի գիշերը ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ չվերթն իրականացվել է Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանից:

Նախքան կանոնավոր չվերթների վերսկսումը միայն ուղղակի չարտերային չվերթներ էին իրականացվում ՌԴ-ից Վրաստան և հակառակ ուղղությամբ: Դրանք կատարում էին մի քանի ավիաընկերություններ, այդ թվում՝ S7-ը և Georgian Airways-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում