ԱՄՆ-ը հավակնում է առաջատար դիրք զբաղեցնել չիպերի արտադրության ոլորտում
Նմանատիպ
Հիշողության չիպերի արտադրությամբ զբաղվող ամերիկյան Micron Technology ընկերությունը 6,1 մլրդ դոլարի չափով սուբսիդավորում կստանա ամերիկյան կառավարությունից՝ երկու նահանգներում արտադրական ձեռնարկություններ հիմնելու համար։
Ենթադրվում է, որ ներքին հզորությունների զարգացումը թույլ կտա նվազեցնել չիպերի մատակարարման ոլորտում առաջացած խնդիրը։
ԱՄՆ նախագահի վարչակազմը նպատակ է դրել մեծացնել ԱՄՆ-ի մասնաբաժինը չիպերի համաշխարհային արտադրության մեջ՝ հասցնելով 20 տոկոսի։ Միևնույն ժամանակ, Միացյալ նահանգները մտադիր է կրճատել դրանց արտահանումը Չինաստան։
Նյու-Յորքում չիպերի արտադրության համար նախատեսված գործարանների կառուցման համար Micron-ը կներդնի 100 մլրդ դոլար՝ ներառյալ նաև սուբսիդիան։ Այդ ծավալի ներդրումը թույլ կտա ստեղծել 40 հազար աշխատատեղ՝ շինարարության ընթացքում և ևս 9 հազար աշխատատեղ՝ անմիջապես ձեռնարկություններում։
Ընկերությունը մտադիր է գործարան կառուցել նաև Բոյս քաղաքում, որի համար կներդրվի 15 մլրդ դոլար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում