Էրդողանն Իսրայելին մեղադրել է տարածաշրջանային նոր հակամարտություն հրահրելու փորձի մեջ
18/04/2024 18:42
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելին մեղադրել է Մերձավոր Արևելքում տարածաշրջանային նոր հակամարտություն հրահրելու փորձի մեջ:
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և երկրի ղեկավարությունը լիովին պատասխանատվություն պիտի կրեն Մերձավոր Արևելքում լարվածության աճի համար: Իսրայելը փորձում է հրահրել տարածաշրջանային հակամարտություն։ Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա հարձակումը վերջին կաթիլն էր», – ասել է Էրդողանը:
Վերջինս նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Էրդողանը կարծում է, որ նոր տարածաշրջանային հակամարտությունները հավանական են այնքան ժամանակ, քանի դեռ Գազայի հատվածում շարունակվում է դաժանությունն ու ցեղասպանությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում