Google-ի և Apple-ի միջոցով ռուսական ծառայություններ մուտք գործելը սահմանափակվում է

Google-ի և Apple-ի միջոցով ռուսական ծառայություններ մուտք գործելը սահմանափակվում է

Ռուսական մի շարք ընկերություններ՝ «ЛитРес»-ը, «Кинопоиск»-ն ու VK-ն սկսել են իրենց օգտատերերին նախազգուշացնել, որ շուտով իրենց ծառայությունները հասանելի չեն լինի Google-ի և Apple-ի օգտահաշիվներից։ Այդ մասին գրում է  ТАСС գործակալությունը։

Համաձայն «Литрес»-ի տարածած հաղորդագրության՝ ապրիլի 22-ից մուտք գործել հարթակ  Google-ի Apple ID-ի միջոցով հասանելի չի լինի։ Հասանելիություն ունենալու համար խորհուրդ է տրվում համոզվել, որ էլեկտրոնային փոստն ու  հեռախոսի համարը գործում են և ավելացված են պրոֆիլին։

VK-ի ներկայացուցիչները նույնպես հայտնել են, որ ընկերությունը կատարում է օրենսդրությամբ սահմանված պահանջը, բայց արտասահմանյան ծառայությունների միջոցով մուտքի արգելքի համար վերջնաժամկետ չեն նշել։

Աղբյուրը փոխանցում է, որ հայրենական օնլայն հարթակները չեն կարող միանգամից անջատել արտասահմանյան ծառայությունների միջոցով հարթակներ մուտքը, քանի որ կկորցնեն լսարանը։ «Ընկերությունները դա անում են հնարավորինս սահուն ձևով՝ լսարանին տեղափոխելով այլ տարբերակների վրա՝ օգտագործելով տարբեր մեխանիզմներ»,-լրատվամիջոցին պարզաբանել են ՌԴ ՏՏ ոլորտից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում