Տաջիկստանն իր ռազմական կարիքների համար Թուրքիայից կստանա 1.5 մլն դոլար
18/04/2024 21:42
Նմանատիպ
Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները վավերացրել են Թուրքիայի հետ ռազմաֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը: Արդյունքում այդ երկիրը Թուրքիայից կստանա 1.5 մլն դոլարի ֆինանսական աջակցություն ռազմական կարիքները հոգալու համար։
Ըստ նախնական տվյալների՝ ևս 2 մլն լիրա (շուրջ 62.000 դոլար) նախատեսվում է հատկացնել Տաջիկստանին։ Այդ միջոցները կօգտագործվեն Թուրքիայում տաջիկ զինվորականների վերապատրաստման ծախսերը հօգալու համար։
Հիշյալ համաձայնագիրը ստորագրվել է Ստամբուլում 2023թ. հուլիսի 26-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում