Իսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել

Իսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել

Իսրայելը հրթիռային ուղղակի հարվածներ է սկսել հասցնել Իրանին: Այս մասին հայտնում է Fars հեռուստաալիքը։

Ըստ տեղեկությունների՝ Իսրայելը թիրախավորել է Իրանի միջուկային օբյեկտները: Հարվածների մի մասը Սպահանի Ուրանի հարստացման կենտրոնի ուղղությամբ են: Սակայն CNN-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ Իսրայելը չի հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա։

Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնում է, որ գործի է դրվել երկրի հակաօդային պաշտպանության համակարգը:

Իր հերթին Իսրայելը օդ է բարձրացել սեփական կործանիչները, որոնք սավառնում են երկրի սեփական օդային տարածքում` ակնկալելով Իրանից ուղարկվող պատասխան հրթիռներ:

Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ Իսրայելը Սպահանի մոտ կամիկաձե դրոններ է կիրառել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում