Իրանը մտադիր է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. դեսպան

Իրանը մտադիր է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. դեսպան

Իրանը մտադիր է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Իրան-Ռուսաստան պաշտպանական համագործակցության մասին բոլոր լուրերը և այն, որ իրանական տեխնիկան օգտագործվում է տարածաշրջանային որոշ հակամարտություններում, չեն համապատասխանում իրականությանը: Իրանը մտադիր է շարունակել ամրապնդել պաշտպանական կապերը Ռուսաստանի հետ՝ միջազգային իրավունքի համաձայն», – ասել է դեսպանը:

Իրանի դեսպանը վստահեցրել է, որ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում