Վրաստանի կառավարությունը գործով Է ապացուցել, որ գլխավորը մարդն Է.Գարիբաշվիլի

«Վրացական երազանք» կառավարող կոալիցիան գիտակցում Է իր պատասխանատվությունը ժողովրդի առջև, որը երկու տարի առաջ վստահություն հայտնեց նրան: Այդ մասին, հոկտեմբերի 27-ին «Վրացական երազանք»-ի կառավարման երկրորդ տարվա կապակցությամբ հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:

«2012 թվականին ես տեսա մի ժողովուրդ, որը միավորվեց մեր երկրի փրկության համար: Մենք ժողովրդին միավորեցինք ժողովրդավարական արժեքների շուրջ, Վրաստանի ժողովուրդն ընտրեց առանց վախի կյանքը և վերջնականապես ոչ ասաց բռնությանը: Մենք՝ «Վրացական երազանք» կոալիցիան, գիտակցում ենք այն վստահության հետ կապված պատասխանատվությունը, որը դուք հայտնեցիք մեզ»,-ասել Է Գարիբաշվիլին՝ ներկայացնելով կառավարության երկու տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:

Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը գործով Է ապացուցել, որ գլխավորը մարդն Է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում