WhatsApp-ի նոր գործառույթը թեստավորվում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում
Նմանատիպ
WhatsApp մեսենջերը Հարավաֆրիկյան Հանրապետությունում սկսել է արհեստական ինտելեկտի (ԱԻ) օգտագործմամբ նոր գործառույթի թեստավորումը։ Այդ մասին հաղորդում է News24 պորտալը՝ հավելելով, որ գործառույթը շուտով կթողարկվի ու գլոբալ տարածում կունենա։
Մեսենջերի կողմից մշակված տեխնիկական նորույթը ընդունակ է պատասխանել օգտատերերի կողմից հնչած հարցերին, ստեղծել պատկերներ, օգնել տեքստերի ստեղծմանը։
Հավելվածը նաև նախազգուշացրել է օգտատերերին, որ ԱԻ-ին ոչ մի տվյալ չպիտի փոխանցեն, որը ցանկանում են գաղտնի մնա։
Որոնման հատվածը, որը սովորաբար տեղակայված է լինում չաթի վերևի մասում, կվերափոխվի ԱԻ գործիքի՝ ընդունակ պատասխանելու առաջադրված հարցերին։
ԱԻ-ն կարող է նաև ինքնուրույն ձևակերպել լրացուցիչ հարցեր, որպեսզի հասկանա իրեն տրված առաջադրանքը։ Հետո օգտատերը կարող է մտնել չաթ՝ MetaAI անվամբ ԱԻ-ի օգնությամբ, որտեղ կզրուցի ԱԻ-ի հետ։
Meta-ն ԱԻ-ի թեստավորման առաջին փորձերը սկսել է անցած սեպտեմբերին՝ որոշ երկրների սահմանափակ թվով օգտատերերի շրջանում։ Հիմա ծրագիրն ընդլայնվել է ՀԱՀ-ում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում