Կիրանցում իրավիճակը խիստ լարված է, գյուղը կիսվելու է երկու մասի, քանդվելու է եկեղեցին

Կիրանցում իրավիճակը խիստ լարված է, գյուղը կիսվելու է երկու մասի, քանդվելու է եկեղեցին

Այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրավիճակը լարված է, բնակիչները փակել են ճանապարհը։

Երեկ հրապարակված քարտեզների հիման վրա մասնագետներն այսօր առավոտյան սկսել են գյուղում չափագրումները, ինչից պարզ է դառնում, որ մի շարք տներ, ներառյալ եկեղեցին քանդվելու են։

Սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է երկու մասի ու բնակիչների համոզմամբ, ընդհանրապես Կիրանց գյուղը կվերանա։

Հիշեցնենք՝ պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում