Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
20/04/2024 14:34
Նմանատիպ
Ադրբեջանում կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու ադրբեջանական բանտերում բանտարկված Արցախի ղեկավարների վիճակը, գրում է Le Figaro-ն։
«Հայի Բաքու գալն անօրինական է։ Մյուս կողմից, մենք հուսով ենք, որ եվրոպական կառավարությունների ներկայացուցիչները, սկսած ֆրանսիական կառավարությունից, կկարողանան դա անել՝ գնահատելու նրա կալանքի և առողջության, ինչպես նաև 7 այլ բանտարկված առաջնորդների կալանքի և առողջության պայմանները»,- ասել է նա՝ ֆրանսիական թերթին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում